հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանում գնաճն ավելի ցածր է եղել, քան մեր հարևան և առևտրային գործընկեր երկրներում․ Վահան Քերոբյան

Հայաստանում գնաճն ավելի ցածր է եղել, քան մեր հարևան և առևտրային գործընկեր երկրներում․ Վահան Քերոբյան

 Թանկացումներն այս տարի  գտնվում են թիրախային մակարդակում և չեն գերազանցելու 2-2.5 տոկոսը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Դեկտեմբերի ցուցանիշն այսօր կամ վաղը կլինի: Էապես ավելի քիչ գնաճ կա, քան մեր հարևան և առևտրային գործընկեր երկրներում: Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Թուրքիան, Իրանը, Վրաստանը էական ավելի մեծ գնաճ ունեն 2020 թվականի համար, իսկ մենք ի պատիվ Կենտրոնական բանկի գտնվում ենք շատ մեղմ վիճակում»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ինչ- որ մի ապրանքի թանկացումը փոխհատուցվում է այլ ապրանքի էժանացմամբ:

 

«Միջազգային շուկաներում որոշ տեսակի ապրանքներ կտրուկ բարձրացել են, և այստեղ ՀՀ-ն չի կարող իր սեփական քաղաքականությունը մշակել, որպեսզի աշխարհում գները իջնեն»,- ասաց Քերոբյանը։

Նա նաև շեշտեց, որ երկնիշ տնտեսական աճն իր թիրախն է։

  • Կիսվել: