երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայաստանում գինեգործությունը շատ լավ տեմպերով զարգանում է. Նիկոլ Փաշինյանը՝ Ֆրանսիայում

Հայաստանում գինեգործությունը շատ լավ տեմպերով զարգանում է. Նիկոլ Փաշինյանը՝ Ֆրանսիայում

2023 թվականին Հայաստանի Հանրապետությունը տուրիզմի ոլորտում շատ տեսանելի առաջընթաց է արձանագրել՝ այն առումով, որ զբոսաշրջիկների ներհոսքն արդեն իսկ գերազանցել է 2019 թվականի ցուցանիշը: Այս մասին Փարիզում այսօր՝ փետրվարի 22-ին, «Քաղաքական երկխոսության էլիտար ակումբում» տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ֆրանսիական խոշոր մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա Հայաստանում նաև գինեգործությունն է շատ լավ տեմպերով զարգանում, և այստեղ նույնպես, կարծում եմ, ներդրումային պոտենցիալ կա: Ջրամբարաշինության լայն ծրագիր ունենք: Մասնավորապես, այս պահին ընթացքի մեջ է 15 միջին և փոքր չափերի ջրամբարների կառուցման ծրագիրը: Սա մենք ընտրել ենք որպես ռազմավարություն»,- նշել է վարչապետը:

  • Կիսվել: