ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հայաստանում էապես աճել է POS տերմինալներով գնումների քանակը. ԿԲ պաշտոնյա

Հայաստանում էապես աճել է POS տերմինալներով գնումների քանակը. ԿԲ պաշտոնյա

Հայաստանում էապես աճել են POS տերմինալներով գնումները, կանխիկացման գործարքների քանակը թեև մեծ է, սակայն չի աճել:

Այս մասին ասաց Կենտրոնական բանկի Ֆինանսական կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գևորգյանն ԱԺ-ում պատգամավորների և Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հանդիպմանը:

«Վճարային քարտերով ֆիզիկական POS տերմինալներով և վիրտուալ տերմինալներով գործարքների քանակներն աճել են: Եվ ծավալային, և քանակային առումով աճել են բոլոր գործարքները: Իհարկե, դեռ մեծ է կանխիկացման գործարքների ծավալը, բայց քանակային առումով նայելիս տեսնում ենք, որ կանխիկացման գործարքների քանակը չի աճել, էապես աճել է ֆիզիկական POS տերմինալներով գնումների քանակը»,-ասաց Գևորգյանը:

Գարեգին Գևորգյանը սա համարեց բավականին դրական տեղաշարժ, անկանխիկ վճարումների մշակույթի ձևավորում:

Քաղաքացիներն անկանխիկ եղանակով հիմնականում գնումներ են կատարել սուպերմարկետներում, մթերային խանութներում, այնուհետև սննդի կետերում՝ ռեստորաններում, հաջորդում են հյուրանոցները: Ըստ նրա՝ էական աճ կա նաև առողջապահության ոլորտում անկանխիկ գործարքների առումով:

  • Կիսվել: