շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանում ցորենի բերքը 2023 թվականին կազմել է 190 հազար տոննա. փոխնախարար

Հայաստանում ցորենի բերքը 2023 թվականին կազմել է 190 հազար տոննա. փոխնախարար

Հայաստանում ցորենի բերքը 2023 թվականին կազմել է 190 հազար տոննա։ Այս մասին այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։

Նրա խոսքով՝ այս ցուցանիշը ներառում է 2022 թվականի աշնանային ցորենի բերքը։

Խոջոյանը նաև նշեց, որ 2021 թվականին ցորենի բերքը կազմել է 97 հազար տոննա, իսկ 2022 թվականին՝ 140 հազար տոննա։

Ընդհանուր ցանքատարածությունը, ըստ փոխնախարարի, 2021 թվականին կազմել է 57 հազար հա, 2022 թվականին՝ 55 հազար հեկտար, 2023 թվականին՝ 70 հազար հեկտար։

  • Կիսվել: