երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հայաստանում բանկերը 2019-ին բավականին մեծ իրացվելի միջոցներ են ունեցել

Հայաստանում բանկերը 2019-ին բավականին մեծ իրացվելի միջոցներ են ունեցել

Բանկերի իրացվելիության մասով 2019 թվականը նույնպես բացառություն չի եղել, դրանք շարունակել են բավական մեծ իրացվելիություն ունենալ և պահել բավականին մեծ ծավալի իրացվելի միջոցներ՝ տնտեսությանը սպասարկելու համար և անհրաժեշտության դեպքում հաճախորդներին ֆինանսական ռեսուրսներ հասանելի դարձնելու համար: Այս մասին այսօր ասուլիսում հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը։

«Երևի թե հենց այդ ունակությունն ու իրացվելիության բարձր մակարդակն էր, որ մեր ֆինանսական հաստատություններին հնարավորություն տվեց արագ կերպով արձագանքելու համավարակի ստեղծած ռիսկերի տնտեսությունում»,-ասաց Գրիգորյանը՝ ՝ ներկայացնելով 2019 թվականի «Ֆինանսական կայունության հաշվետվությունը»:

Պաշտոնյայի խոսքով՝ ռիսկերը գտնվել են կառավարելի մակարդակում: Վերջին մի քանի տարում կապիտալի մասով մեծ աճ է եղել, ինչը այն հիմնական ցուցանիշն է, որը նպաստում է ֆինանսական համակարգի կայունությանը: Կապիտալի համարժեքության բավականին բարձր ցուցանիշ է եղել:

«Շարունակում ենք ֆինանսական համակարգի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված տարբեր աշխատանքներ կատարել, իրականացնում ենք ներդրումներ: Փորձում ենք նոր ներդրումներ իրականացնել»,-ասաց Գրիգորյանը:

 

  • Կիսվել: