ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանում 2024 թվականի հունվարից կներդրվի եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում 2024 թվականի հունվարից կներդրվի եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում 2024 թվականի հունվարից կներդրվի եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականին պետբյուջեի նախագծի քննարկմանը: 

Փաշինյանը հայտնեց, որ կառավարությունը պատրաստվում է կարևորագույն մի բարեփոխման նախագիծ ուղարկել Ազգային ժողով:  «Խոսքը Հայաստանի Հանրապետությունում համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման մասին է: Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներն առանց բացառության պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն: Պետք չէ այս ձևակերպումից վախենալ: Առնվազն սկզբնական շրջանում գործի 90 տոկոսն անելու է ՊԵԿ-ը. քաղաքացին ստանալու է իր հայտարարագիրը՝ ամբողջությամբ լրացված, քաղաքացին միայն հաստատելու է, որ ամեն ինչ ճիշտ է գրված կամ, եթե ինչ-որ բան սխալ է գրված, բարձրաձայնելու է դա ուղղելու անհրաժեշտության մասին»,-ասաց Փաշինյանը:

Առաջին անգամ այդ համակարգը լիարժեք ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից:

Համընդհանուր հայտարարագրման համակարգը հարկային որևէ լրացուցիչ պարտավորություն չի առաջացնի արտագնա աշխատող քաղաքացիների համար:

  • Կիսվել: