չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Հայաստանում 1 լիտր բենզինը ավելի էժան է, քան Վրաստանում. ՏՄՊՊՀ խոսնակ

Հայաստանում 1 լիտր բենզինը ավելի էժան է, քան Վրաստանում. ՏՄՊՊՀ խոսնակ

Հայաստանը համաշխարհային շուկայում բենզինի գնի ցուցանիշով զբաղեցնում է 35-րդ հորիզոնականը։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը։

«Աշխարհի 165 երկրներում բենզինի գների վերաբերյալ վիճակագրական տվայլների համաձայն՝ Հայաստանում ներկայում 1 լիտր 95 օկտանային թվով (պրեմիում) բենզինը վաճառվում է շուրջ 0.71 դոլարով (350 դրամ): Այս ցուցանիշով մեր երկիրը համաշխարհային շուկայում զբաղեցնում է 35-րդ հորիզոնականը, 11 հորիզոնականով առաջ անցնելով հարեւան Վրաստանից, որտեղ բենզինի 1 լիտրի գինը կազմում է 0.76 դոլար, Ռուսաստանում այն 0.58 դոլար է»,- գրել է Սմբատյանը։

  • Կիսվել: