երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հայաստանն իրավամբ համարվում է նախկին խորհրդային տարածքի սիլիկոնային հովիտ. WITSA-ի նախագահ

Հայաստանն իրավամբ համարվում է նախկին խորհրդային տարածքի սիլիկոնային հովիտ. WITSA-ի նախագահ

Տեղեկատվական տեխնոգիաների «WCIT 2019» համաշխարհային համաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած՝ WITSA-ի նախագահ Իվոն Չուն նշել է, որ Հայաստանն իրավամբ համարվում է նախկին խորհրդային տարածքի սիլիկոնային հովիտ: Նա այս մասին հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ նշելով, որ հայ ժողովուրդն ունի երիտասարդ տաղանդ:

Առաջատար տեխնոլոգիաների ընկերությունների միության (UATE) նախագահ Ալեքսանդր Եսայանն էլ ուրախությամբ նշել է, որ Հայաստանն այս մի քանի օրերին կդառնա կենտրոն հենց IT ոլորտում:

Հիշեցնենք, որ Երեւանում ընթանում է աշխարհի ամենահեղինակավոր ՏՏ միջոցառումը՝ «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը, որը կտևի մինչև հոկտեմբերի 9-ը:

 

  • Կիսվել: