հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանն արևային էներգիայի առումով մեծ ներուժ ունի, բայց պետք է օգտագործել նաև քամու հնարավորությունները. Գնել Սանոսյան

Հայաստանն արևային էներգիայի առումով մեծ ներուժ ունի, բայց պետք է օգտագործել նաև քամու հնարավորությունները. Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին։

Նախարարը կարևորել է ԱԶԲ-ի հետ բազմոլորտ համագործակցությունը․

«Մեր համատեղ աշխատանքը շատ դրական եմ գնահատում և կարծում եմ, որ բոլոր հիմքերը կան այդ աշխատանքի ծավալներն անընդհատ ավելացնելու համար»,-ասել է նախարարը։

Եվգենի Ժուկովն իր հերթին կարևորել է ԱԶԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հերաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Մասնավորապես քննարկվել են հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ֆինանսավորման հետ կապված հարցեր։ Նախարարն առաջարկել է մեկտեղել ջանքերը ծրագրի իրականացման համար՝ ընդգծելով դրա կարևորությունն ու ծրագիրը հնարավորինս արագ կյանքի կոչելու անհրաժեշտությունը։
Քննարկվել է նաև դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի ընթացքը, որի շրջանակներում բազմաթիվ դպրոցներ հիմնանորոգվում են և համապատասխանեցվում միջազգային չափանիշներին։
Քննարկվել է էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր։

Հանդիպման ավարտին ստորագրվել է «Գիտելիքի և օժանդակության տեխնիկական աջակցության իրականացում Հողմային էներգիայի պոտենցիալ էլեկտրաէներգիայի արտադրության նախագծերի կենսունակության գնահատման համար» հուշագիրը։

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանն արևային էներգիայի առումով մեծ ներուժ ունի, բայց պետք է օգտագործել նաև քամու հնարավորությունները։ Եվգենի Ժուկովն իր հերթին նկատել է, որ մինչև 2030 թվականը նպատակ է դրվել ոլորտում ներդրումներն ավելացնել և հասցնել մինչև 100 մլրդի, և Հայաստանն այս ծրագրի կարևոր մաս է կազմում։

«Շատ ուրախ եմ այս փաստաթղթի ստորագրման համար»,-ասել է Եվգենի Ժուկովը։

Возможно, это изображение 3 человека, люди сидят и в помещении

Возможно, это изображение 2 человека, люди сидят, люди стоят и в помещении

Возможно, это изображение 2 человека и люди сидят

  • Կիսվել: