կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Հայաստանի զբոսաշրջության ներուժը ներկայացվել է Լոնդոնի ցուցահանդեսում

Հայաստանի զբոսաշրջության ներուժը ներկայացվել է Լոնդոնի ցուցահանդեսում

 Լոնդոնի «Համաշխարհային ճամփորդական շուկա» ամենամյա ցուցահանդեսում ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջության ներուժն ու գրավչությունը։ Տեղեկությունը հայտնում է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությունը։
 
«Հայաստանը ներկայացնող տաղավարը հայկական զբոսաշրջության ոլորտին ծանոթանալու հնարավորություն է տալիս այցելուներին։ Երկրի զբոսաշրջության ներուժն ու գրավչությունը ներկայացրել են Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն և 8 տուրօպերատորներ»,– ասված է հաղորդագրությունում։
 
Նշվում է, որ նոյեմբերի 6-ին դեսպան Վարուժան Ներսեսյանն այցելել է Լոնդոնի «Excel» սրահում կազմակերպված ցուցահանդեսի հայկական տաղավար:
 

  • Կիսվել: