ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանի ու Հյուսիսային Խորասանի միջև առևտրային հարաբերությունների ընդլայնումը կնպաստի նահանգի զարգացմանը. Էբրահիմ Ղորբանի

Հայաստանի ու Հյուսիսային Խորասանի միջև առևտրային հարաբերությունների ընդլայնումը կնպաստի նահանգի զարգացմանը. Էբրահիմ Ղորբանի

Հյուսիսային Խորասանի կոոպերատիվների պալատի նախագահ Էբրահիմ Ղորբանին իրանական ISNA գործակալությանը տված հարցազրույցում ներկայացրել է նահանգային պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի արդյունքները: Ըստ պաշտոնյայի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայստանում Հյուսիսային Խորասանի հետ առևտրի զարգացման, իսկ Հյուսիսային Խորասանում՝ Հայաստանի հետ առևտրի զարգացման գրասենյակներ բացելու վերաբերյալ: Ղորբանին շեշտել է, որ Հայաստանը դեպի ԵԱՏՄ դարպաս է, և Հայաստանի ու Հյուսիսային Խորասանի միջև առևտրային հարաբերությունների ընդլայնումը կնպաստի նահանգի զարգացմանը:

Նա շեշտել է, որ օտարերկրյա ներդրողների համար նահանգում ապահովվելու են բոլոր անհրաժեշտ պայմանները, և առաջիկայում հայկական զբոսաշրջային ընկերություն է գրանցվելու Հյուսիսային Խորասանում:
 
Ղորբանին նշել է, որ նախքան Հայաստան պատվիրակություն ուղարկելը ուսումնասիրվել են հայկական շուկայի հնարավորություններն ու կարիքները: Նա հավելել է, որ պատվիրակության կազմում ներգրավված են եղել տարբեր ոլորտների արտադրողներ, ովքեր հայ գործընկերների հետ մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել: Ղորբանին ընդգծել է նաև, որ ՀՀ հետ հարաբերությունների ընդլայնման առավելություններից մեկը Երևանում իրանական բանկի առկայությունն է:

  • Կիսվել: