Հայաստանի տնտեսական ակտիվության տեմպը մայիսին կիսով չափ կրճատվեց. ՀԲ
Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի ամսական տնտեսական զարգացման ամփոփագիրը։
Տնտեսական ակտիվության տեմպը մայիսին կիսով չափ կրճատվեց` հասնելով 5.2% ապրիլի 10 տոկոսի համեմատ: Ավելի դանդաղ կատարողականը հիմնականում պայմանավորված էր արդյունաբերական թողարկման ու առևտրի ծավալների անկմամբ:
Արդյունաբերության ոլորտում աճը նվազեց մինչև 2023-ի հոկտեմբերից ի վեր գներն առաջին անգամ բարձրացան` հունիսին կազմելով 0.8%:
Ոչ առևտրային զուտ դրամական փոխանցումները մայիսին կրճատվեցին 44 տոկոսով։
Մայիսին շարունակվեց ոսկու և թանկարժեք զարդերի վերաարտահանման ծավալների զգալի աճը: Մայիսին ապրանքների արտահանման ծավալներն աճեցին 57.4 տոկոսով, ինչը պայմանավորված է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման ծավալների հնգապատիկ ավելացմամբ (այս ապրանքների վեցապատիկ ավել ներմուծման և ԱՄԷ վերաարտահանման ծավալների ավելացման արդյունքում): Ոսկու և թանկարժեք զարդերի արտահանման ծավալները հասել են ընդհանուր արտահանման 72.3 տոկոսին:
Զեկույցի հայերեն տարբերակը՝ ստորև։