հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն առաջին կիսամյակում աճել է 10.4 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն առաջին կիսամյակում աճել է 10.4 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10.4 տոկոսով: Այս մասին են վկայում ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

Արդյունաբերական արտադրանքի ծավալն ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,5 տոկոսով:

Շինարարության ծավալը 2023 թվականի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17.2 տոկոսով ։

Ապրանքաշրջանառության աճը 2023 թվականի 7 ամիսներին, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 23 տոկոս:

Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14.9 տոկոսով:

2023 թվականի հունվար-հուլիսին սպառողական գների ինդեքսը 2022 թվականի հունվար-հուլիսի համեմատ աճել է 3.6 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը մնացել է նույնը:

Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 3.5 տոկոսով:

Ընթացիկ տարվա 7 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է արտաքին առևտրի ծավալի 62,6 տոկոս աճ: Ընդ որում, 2023 թվականի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումն աճել է 62.1 տոկոսով, իսկ ներմուծումը ՝ 63 տոկոսով։

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-հուլիսին կազմել է 389,33 դրամ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: