երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի քաղաքացիների եւ բիզնեսի համար բանկային ծառայությունները շատ հասանելի են. ԿԲ

Հայաստանի քաղաքացիների եւ բիզնեսի համար բանկային ծառայությունները շատ հասանելի են. ԿԲ

Հայաստանի քաղաքացիները շատ քիչ են վճարում բանկային ծառայություններից օգտվելիս։ Այս մասին Ազգային ժողովում, պատգամավորների հետ հանդիպման ժամանակ, հունվարի 10-ին ասել է ՀՀ Կենտրոնական բանկի  ֆինանսական համակարգի կայունության եւ կարգավորման վարչության պետ Գարեգին Գեւորգյանը։

Նա հավաստիացրել է, որ իրավաբանական անձանց դեպքում պատկերը գրեթե նույնն է, բանկային ծառայությունները բիզնեսի համար շատ մատչելի են։ Նրա գնահատմամբ՝ 2023թ. ընթացքում ֆիզիկական անձանց տրամադրված ծառայությունների սակագները չեն փոխվել, իսկ ծառայությունների մեծ մասը առհասարակ անվճար է մատուցվում։

«Հայաստանի ներսում բանկային փոխանցումների քանակն ու ծավալները ավելացել են 10 տոկոսով 2022թ. համեմատ։ Գործարքների 75 տոկոսը իրականացվել է օնլայն, օնլայն-բանքինգի միջոցով։ 91 տոկոս դեպքերում փոխանցումներն անվճար են եղել, եւ փող այդ գործարքների համար չի գանձվել։ Խոսքը ռեզիդենտների միջեւ դրամով գործարքների մասին է Հայաստանի տարածքում»,- ավելացրել է նա։

  • Կիսվել: