երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանի ՊԵԿ- ի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև ստորագրվել է արձանագրություն փոխադրամիջոցների եւ ապրանքների միջազգային տեղաշարժի վերաբերյալ

Հայաստանի ՊԵԿ- ի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև ստորագրվել է արձանագրություն փոխադրամիջոցների եւ ապրանքների միջազգային տեղաշարժի վերաբերյալ

Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ ստորագրվել է արձանագրություն նախնական էլեկտրոնային տեղեկության փոխանակման մասին՝ փոխադրամիջոցների եւ ապրանքների միջազգային տեղաշարժի վերաբերյալ։

Բացի այդ, Վրաստանի ֆինանսների նախարարության Պետեկամուտների ծառայության եւ Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի միջեւ ստորագրվել է հուշագիր բեռնված փոխադրամիջոցների էլեկտրոնային կնիքի ներդրման պատրաստակամության մասին։

Փաստաթղթերը ստորագրել են Հայաստանի Պետեկամուտների նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը եւ Վրաստանի Պետեկամուտների ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Խունդաձեն։

  • Կիսվել: