չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գազատարների փոքր ծավալի շինմոնտաժային աշխատանքները բնակչության համար կիրականացվեն անվճար

Գազատարների փոքր ծավալի շինմոնտաժային աշխատանքները բնակչության համար կիրականացվեն անվճար

Նպատակ ունենալով բարելավել նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման գործընթացը՝ ՀՀ ն այսօր ընդունեց որոշում, որով սահմանվել է, որ բնակչության դեպքում մինչև 5 մետր գազատարների շինմոնտաժային աշխատանքները կիրականացվեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջոցներով:

Մնացած դեպքերում սպառողների կողմից միացման համար անհրաժեշտ աշխատանքների համար վճարված գումարը յուրաքանչյուր ամիս կնվազեցվի բաժանորդին մատակարարված բնական գազի արժեքից՝ տվյալ ամսում սպառված բնական գազի արժեքի 5%-ի չափով։

Նախկին կարգավորումների համաձայն` գազատարների շինմոնտաժային աշխատանքների իրականացման համար վճարում էր դիմողը:

  • Կիսվել: