երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» Հայաստանում առաջին ներդրումային համաժողովի գրանցումը բաց է

«Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» Հայաստանում առաջին ներդրումային համաժողովի գրանցումը բաց է

«Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովի պրոֆեսիոնալ մասնակիցների և լրատվամիջոցների ներկայացուցիչների գրանցումը բաց է: Այսօրվանից հիմնական ծրագրի առցանց գրանցումը հասանելի է համաժողովի պաշտոնական կայքում՝ https://forum.ffin.am/:

 

Միջոցառումը, որը կազմակերպել է Freedom Broker Armenia-ն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ, տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին Dvin Music Hall-ում և խոստանում է շրջադարձային լինել ֆինանսական ոլորտում։ Առաջատար բանախոսները կքննարկեն, թե ինչպես զարգացնել ներքին ներդրողներին, ընկերություններին ներգրավել կապիտալի շուկա, կընդգծեն ֆինանսական ոլորտի զարգացման հիմնական գործոնները, ինչպես նաև մանրամասն կխոսեն Հայաստանում ներդրումային միջավայրի և երկրի կապիտալի շուկաների զարգացման հեռանկարների մասին։

 

Բանախոսների թվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Կենտրոնական բանկի, ֆինանսների նախարարության ղեկավարությունը, առաջատար բանկերը, ինչպես նաև հայկական և միջազգային խոշոր ընկերությունների և ներդրումային հիմնադրամների լավագույն աշխատակիցները:

 

Առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովի առանցքային իրադարձություններից մեկը կլինի Freedom Holding Corp.-ի վերլուծաբանների լայնածավալ ուսումնասիրության շնորհանդեսը։ Այն կոչվում է «Հայաստանը ֆոնդային շուկաների համաշխարհային քարտեզի վրա»: Երկիրն արդեն դարձել է ԵԱՏՄ առաջատարներից մեկը՝ բորսաներում առևտրի աճի տեմպերով։ Փորձագետները կպատմեն, թե ինչի հետ է դա կապված, որ ակտիվներն են ցույց տալիս ամենանշանակալի դինամիկան, և ինչին պետք է ուշադրություն դարձնի պոտենցիալ ներդրողը։ Նրանք կկիսվեն ոլորտի ընթացիկ միտումներով և մոտ ապագայի կանխատեսումներով:

«Էկոնոմիկայի նախարարությունն ընդգծում է, որ արժեթղթերի շուկան ժամանակակից շուկայական տնտեսության անբաժանելի մասն է։ Ուստի համաժողովի անցկացումը հայտարարություն է, որում խոսում ենք կապիտալի շուկաների զարգացման անհրաժեշտության մասին։

Էկոնոմիկայի նախարարությունը շուկայի շահառու այլ համապատասխան կառույցների, ինչպես նաև այսօր մեր երկիր ակտիվորեն եկող և դրանում ներդրումներ կատարող ընկերությունների հետ պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման կայուն հիմքեր ձևավորելու համար»,- նշում է Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։

Մանրամասն տեղեկատվությունը, ինչպես նաև ծրագիրը, հասանելի են համաժողովի պաշտոնական կայքում: Համաժողով այցելել հնարավոր է միայն գրանցման պաշտոնական հաստատում ստանալու դեպքում:

 

  • Կիսվել: