հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչները Վահան Քերոբյանին են ներկայացրել ոլորտի զարգացման իրենց տեսլականը

Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչները Վահան Քերոբյանին են ներկայացրել ոլորտի զարգացման իրենց տեսլականը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ։
 
Քննարկման ընթացքում ասոցիացիայի անդամները ներկայացրել են հյուրանոցային ոլորտի վիճակը վերջին տարիներին և ներկայում, ոլորտի զարգացման իրենց տեսլականը, կարևորել են հարկային բարեփոխումների և որակավորման համակարգի ներդրման անհրաժեշտությունը։
 
Նախարարն իր խոսքում տեղեկացրել է, որ զբոսաշրջային բրենդինգի մեջ առանձնացվել են չորս կարևոր ուղղություններ՝ բնություն, արկածային և մշակութային զբոսաշրջություն և գաստրոտուրիզմ։
 
Նա նաև անդրադարձել է Հայաստանի զբոսաշրջային ճանաչելիության և մրցունակության մակարդակի բարձրացման ուղղությամբ կատարվող աշխատանքներին, որոնք կնպաստեն նաև հյուրանոցային ոլորտի զարգացմանը։

  • Կիսվել: