ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն». Պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը կարգելվի 2022-ի հունվարի 1-ից

«Հայաստանի Հանրապետություն». Պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը կարգելվի 2022-ի հունվարի 1-ից

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Միջազգային հանրությունը հուլիսի 3-ը հռչակել է Առանց պոլիէթիլենային տոպրակների օր: Այդ օրը Երկիր մոլորակի առաջադեմ մարդկությունն ուշադրությունը բևեռում է արդեն համամարդկային աղետի վերածված այս քիմիական արտադրանքի վրա: Աշխարհում տարեկան օգտագործվում է 4 տրիլիոն նման տոպրակ: Դրանք ընդամենն օգտագործվելով 10-15 րոպե՝ բնությունն աղտոտում են 100-400 տարի:

40 երկիր լիովին կամ մասնակի արգելել են նման տոպրակների արտադրությունը և օգտագործումը: Պոլիէթիլենային տոպրակների օգտագործման սահմանափակումներ են կիրառվում արդեն 160 երկրում: Հայաստանն այս տարի միացավ այդ երկրներին: Խորհրդարանը միաձայն ընդունեց շրջակա միջավայրի նախարարության առաջարկած օրենքի նախագիծը: «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված լրացումով 2022 թ. հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և դրա իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում կարգելվի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների և պարկերի օգտագործումը»: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: