չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն». Պարտատոմսերի եկամտահարկն ազատվեց  հարկումից

«Հայաստանի Հանրապետություն». Պարտատոմսերի եկամտահարկն ազատվեց հարկումից

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արժեթղթերի շուկայի զարգացման ինչպիսի՞ իրատեսական նախադրյալներ են ստեղծված եւ ի՞նչ բարեփոխումներ են ընթանում շուկան ավելի  թափանցիկ ու գրավիչ դարձնելու համար: Այս հարցերի շուրջ «ՀՀ»-ն զրուցել է  Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանի հետ: Ըստ նրա, կապիտալի շուկայի զարգացման նախադրյալները մի քանիսն են, մասնավորապես՝ տնտեսական աճի եւ թափանցիկության առկայությունը, ինչը նպաստում  է ներդրումային  ոլորտին: Խթանող նախադրյալներից են նաեւ բիզնեսի թափանցիկ գործելաոճը, որը բխում է պետական քաղաքականությունից եւ օրենսդրական որոշ բարեփոխումներից:

«Այն բարեփոխումը, որը վերջերս երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ն ընդունեց, վերաբերում է այդ խթանող գործիքներին, որպեսզի ձեռնարկությունները շահագռգռված լինեն քննարկելու բաց բաժնետիրական  ընկերություն  դառնալու մեխանիզմները եւ կատարեն հավելյալ ծախսեր օրինական աուդիտի, կորպորատիվ կառավարման սկզբունքների պահպանման մասով, որոնք ենթադրում են հավելյալ ֆինանսական բեռ: Եթե ընձեռվում են որոշակի հարկային խթաններ, ապա ընկերությունները պարզ հաշվարկ են անում, եթե կա հարկային խթան, ապա որքան կտնտեսեն այդ պարագայում, եթե  իրենց գործունեությունը դարձնեն էլ ավելի թափանցիկ եւ ցուցակվեն՝  գումար ներգրավվելու համար: Այսինքն, նախընտրելի է  գույքի  գրավադրումով վարկ վերցնե՞լը, թե ավելի թափանցիկ ընկերություն դառնալու միջոցով պարտատոմս ձեռք բերելը»,- նշեց  Հայկ Եգանյանը՝ մատնանշելով արժեթղթերի շուկայում կարեւոր բարեփոխումներից, մասնավորապես, հարկային խթանը: Այսինքն, պարտատոմսերի եկամտահարկը ազատվեց  հարկումից: Օրենքի նախագծով կորպորատիվ պարտատոմսերի տոկոսագումարներն ազատվել են եկամտային հարկից՝ պայմաններ ստեղծելով այդ շուկայի առաջանցիկ զարգացման համար՝ միաժամանակ ապահովելով պետական և կորպորատիվ արժեթղթերով գործարքների սպասարկման միասնական գործընթացներ: Օրենսդրական բարեփոխումը հնարավորություն կտա նվազեցնելու նաև գործառնական ծախսերը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: