հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ Մենք տնտեսական աճ կարող ենք գրանցել

«Հայաստանի Հանրապետություն»․ Մենք տնտեսական աճ կարող ենք գրանցել

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Նոր կորոնավիրուսի հարուցած տնտեսական խնդիրների եւ դրանց հաղթահարման եղանակների շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ: Նա, մասնավորապես, նշել է. «Պետք է աշխատենք տնտեսության այն օղակների ուղղությամբ, որոնք կարելի է զարգացնել, ասեմ, որ այդպիսի ոլորտները շատ են: Հայաստանի պարագայում բնակչության կեսից ավելին գյուղական բնակավայրերում է, այսինքն, այդպիսի վտանգ մեզ չի սպառնում, եթե ճիշտ կազմակերպենք գյուղատնտեսական աշխատանքները, գյուղատնտեսության ոլորտը, ապա անպայման կարող ենք պետություն-մասնավոր հատված եւ նաեւ փորձագիտական հանրություն կապ ստեղծել: ՀՀ-ում, այնուամենայնիվ, կան լուրջ մասնագետներ, որոնք կարող են օգնել պետությանը մշակելու ոչ միայն գյուղատնտեսության զարգացմանն ուղղված քայլեր, այլեւ համապարփակ ագրարային քաղաքականություն՝ հստակ թիրախներով: Եթե դրան հավելենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որը պանդեմիան կարող է շրջանցել, որովհետեւ առանձնապես մեծ չեն շփումները եւ էլի բազմաթիվ ոլորտներ, կարծում եմ, որ տնտեսական աճի տեմպերի դանդաղեցում կարող ենք կանխատեսել, բայց ոչ անկում: Հակված եմ մտածելու, որ, այնուամենայնիվ, տնտեսական աճ կարող ենք գրանցել, եթե ճիշտ կազմակերպվի ամեն ինչ եւ ինքնակազմակերպվենք»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: