ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ Հողի հետ կապված գործարքների ժամանակ ծագած խնդիրները մեծապես պայմանավորված էին նաև ոլորտը կարգավորող իրավական դաշտով․ կառավարությունը նախագիծ է մշակել

«Հայաստանի Հանրապետություն»․ Հողի հետ կապված գործարքների ժամանակ ծագած խնդիրները մեծապես պայմանավորված էին նաև ոլորտը կարգավորող իրավական դաշտով․ կառավարությունը նախագիծ է մշակել

«Լինելով թանկ ռեսուրս՝ հողերի սեփականաշնորհման և վարձակալության գործընթացները երկար տարիներ եղել են կոռուպցիոն բարձր ռիսկայնության ներքո: Վերջին շրջանում իրավապահ մարմինների կողմից կատարված բացահայտումների և քննության առարկա դարձած գործերի զգալի մասն առնչվում են այս ոլորտի հետ: Հողի հետ կատարվող գործարքների ժամանակ ծագած խնդիրները մեծապես պայմանավարված էին նաև ոլորտը կարգավորող իրավական դաշտով:

 

Այդ հարաբերությոնները սահմանող նորմերում առկա էին չարաշահումներին նպաստող բազմաթիվ բացեր և սողանցքեր: Վերջիններս հնարավորություն էին տալիս հողատարածքներ ձեռք բերել դրանց իրական արժեքներից անհամեմատ ցածր գներով: Խնդրին կառավարությունն անդրադարձել էր դեռևս 2016 թ. կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստում, սակայն կարգավորման ուղղությամբ քայլերն դանդաղ էին ընթանում:

Կառավարությունն այս հիմնահարցի լուծման նպատակով մշակել է «Հայաստանի հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որը հավանության արժանացավ վերջին նիստում: ԱԺ-ի հաստատմանը ներկայացվող այս օրինագծով կտրվի ևս մեկ կարգավորում, որը թույլ կտա արդյունավետ և օրինական հիմքերով կառավարել հանրապետության կարևոր ռեսուրսներից մեկը՝ հողը, զուգահեռ բարենպաստ պայմաններ ստեղծելով ագրոարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում փոքր ու միջին ձեռներեցության զարգացման համար»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: