ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ Հայտնի է Հայաստանի 10 առաջնային ռեկուլտիվացիայի ենթակա տարածքների ցանկը

«Հայաստանի Հանրապետություն»․ Հայտնի է Հայաստանի 10 առաջնային ռեկուլտիվացիայի ենթակա տարածքների ցանկը

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Մեզ տված հարցազրույցում, խոսելով լքված պոչամբարներից, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասաց. «Մեր նախարարության փորձագետները գույքագրել են Հայաստանում խորհրդային ժամանակահատվածից մնացած 49 պոչամբար և թափոնակույտ: Գույքագրվել է, եռաչափ մոդելավորվել, բաղադրությունները ստուգվել են: Տվյալները համադրվել են երկրաբանական ֆոնդում առկա տվյալների հետ: Դրա հիմամբ իմ հրամանով ստեղծվել է 10 առաջնային ռեկուլտիվացիայի ենթակա տարածքների ցանկ: Ռեկուլտիվացումը պետք է իրականացվի այնպես, որ հետագայում այդ տարածքները հնարավոր լինի օգտագործել: Իսկ դա ենթադրում է նաև կենսաբանական ռեկուլտիվացիա:

Աշխատանքներ, որոնց հետևանքով այդ տարածքները կգործածվեն: Այդ տարածքներից են Սոթքի  լքված պոչամբարը, Տանձուտինը, Կավարտի պոչամբարը… Վերջինիս ռեկուլտիվացման համար այնտեղ, օրենսդրորեն, պարտավորություն կա 70 հեկտար անտառվերականգնում անել»:

 

Նախարարը հավալեց նաև, թե գործող պոչամբարների կառավարման հետ կապված էլ օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնել: Գործող պոչամբարների հետ կապված հանքերը շահագործողներն ունեն ռեկուլտիվացիոն որոշակի պարտավորություններ: Հիմա մշակում են կենսաբանական ռեկուլտիվացման կարգը: Զուգահեռ վերանայում են ռեկուլտիվացմանն անհրաժեշտ դեպոզիտային վճարներին առնչվող հարցեր»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: