հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ Հայկական կոնյակը՝ հայկական սպիրտից...

«Հայաստանի Հանրապետություն»․ Հայկական կոնյակը՝ հայկական սպիրտից...

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․

«Հաշվի առնելով կոնյակի խոշոր գործարաններից մեկի (մի քանիսի՝ թեկուզ)  խաղողի մթերման ծավալները եւ այն ծավալները, թե Հայաստանն ինչքան խաղող է արտադրում, խզում չի՞ առաջանում: Ուզում եմ ասել, այդ դեպքում մյուս տնտեսվարողները ինչի՞ց են կոնյակ արտադրում: Հայկական կոնյակի հարգը հաշվի առնելով՝ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանին առիթով փոխանցեցի դիտարկումս:

Բանն այն է, որ կոնյակի շրջանառության ոլորտի իրավակարգավորումներով հստակ ամրագրված է, որ հայկական կոնյակը պատրաստվում է 3 տարվանից ոչ պակաս հասունացած հայկական կոնյակի սպիրտներից, իսկ հայկական կոնյակի սպիրտն իր հերթին ստացվում է Հայաստանի եւ Արցախի տարածքներում աճեցրած խաղողի հատուկ սորտերից ստացված գինենյութերից:

 

Որոշեցի հասկանալ, թե ինչ է կատարվում իրականում՝ թիրախում կրկին հայկական կոնյակի համբավի պաշտպանությունը նկատի ունենալով: Խնդրի էությունն ընկալելու համար առանձնակի կարեւորություն ստացավ Հայաստան ներմուծված կոնյակի սպիրտի կառուցվածքը: Դիմեցինք ՏՄՊՊՀ-ին: Ու չնայած այն հանգամանքին, որ կոնյակի շրջանառության ոլորտի ապրանքային շուկաներում չէր ներառվել ներմուծված կոնյակը, այդուհանդերձ, հանձնաժողովի կողմից դիտարկվել էր նաեւ ներմուծված կոնյակի կառուցվածքը:

Այսպիսով, ինչ են վկայում ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները…»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: