չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Հայաստանի Հանրապետություն». Անբավարար չէ, բայց բավարար էլ չես համարի

«Հայաստանի Հանրապետություն». Անբավարար չէ, բայց բավարար էլ չես համարի

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Կառավարությանը ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը «ՀՀ»-ի հետ զրույցում, մեր երկրում սննդի անվտանգության վիճակը գնահատելով՝ շեշտեց. «Անբավարար չէ, բայց բավարար էլ չէ: Միջին վիճակ է: Եվ այդպիսին կմնա, քանի դեռ չենք իրականացնում կենդանիների հաշվառում եւ համարակալում, բացառապես սպանդամոցային մորթ, գյուղերում շարունակում ենք սխալ ու վատ պայմաններում կիթ իրականացնել… Որովհետեւ մեր շատ տնտեսվարողներ ամեն ինչ անում են, որ խաբեն պետությանը: Չմտնեն հարկային դաշտ, քիչ գումար ծախսելով վատորակ ապրանք դնեն, ինչ-որ բան խառնեն սննդի մեջ… Երբ սննդի ոլորտում կարողանանք ապահովել էժան ու թանկ ապրանքների տարանջատումը, շատ բան կշտկվի: Որակյալ սնունդը թանկ պետք է լինի, ցածրորակը՝ էժան: Ցածրորակն էլ է անվտանգ, բայց թանկ պետք է լինի ասենք իսկական թթվասերը»:

«ՀՀ»-ն դիտարկեց. «Տնտեսվարողը որպեսզի չխաբի, ՍԱՏՄ-ն անուններ պետք է հնչեցնի: Եթե տնտեսվարողն իմանա, որ վայրէջք կարող է ապրել, զգոն ու բարեխիղճ կգործի: Թե չէ հիմա ինչ ուզում անում է՝ միեւնույն է՝ տուգանքը 300 հազար դրամ է…»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: