երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կբացի ԵԱՏՄ ընդհանուր շուկան հայ ոսկերիչների համար

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կբացի ԵԱՏՄ ընդհանուր շուկան հայ ոսկերիչների համար

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը վերջապես կբացի ԵԱՏՄ ընդհանուր շուկան հայ ոսկերիչների համար, հայտնում է ՛՛Սպուտնիկ Արմենիա՛՛-ի տելեգրամյան ալիքը:  

Այս ապրանքների միասնական շուկայի մասին Միութենական համաձայնագիրն ընդունվել է 2021թ․, սակայն միայն հիմա Հայաստանի իշխանությունները փաստացի գործարկել են այն տեղի բիզնեսի համար։ Այս ամբողջ ընթացքում բիզնեսը չէր կարող օգտվել դրանից, քանի որ կառավարությունը չէր ընդունում դրա համար անհրաժեշտ աշխատանքային փաստաթղթերը։

Ըստ համաձայնագրի՝ ԵԱՏՄ հինգ երկրներ փոխադարձաբար ճանաչում են թանկարժեք մետաղների հարգադրոշմները։ Դրա շնորհիվ ԵԱՏՄ երկրներից մեկի դրոշմով ոսկերչական զարդերը կարող են ազատ շրջանառվել մյուս չորս երկրներում. կրկնակի դրոշմավորում դրանց համար անհրաժեշտ չի լինի։

Նախագծի հանրային քննարկումը e-draft.am պորտալում նախատեսված է հունիսի 26–ից հուլիսի 11–ը:

  • Կիսվել: