ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բացվեց «Բի-Օն» կենսատեխնոլոգիական նախատիպային լաբորատորիան

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բացվեց «Բի-Օն» կենսատեխնոլոգիական նախատիպային լաբորատորիան

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բացվեց «Բի-Օն» կենսատեխնոլոգիական նախատիպային լաբորատորիան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը.

 
«Ուրախ եմ, որ տարիներ առաջ որպես նախարար նախաձեռնած ծրագիրը կյանքի կոչվեց:
 
Լաբորատորիայի նպատակն է՝ օգնել կենսատեխնոլոգիական ոլորտի թիմերին կյանքի կոչել իրենց նորարարական գաղափարները և զարգացնել տեխնոլոգիաները։ Իր ձևաչափով եզակի լաբորատորիան առաջարկում է համատեղ աշխատանքի լաբորատոր տարածքներ կենսատեխնոլոգիական ոլորտի գիտնականների, գիտահետազոտական խմբերի և ստարտափների, ինչպես նաև նորարարական գաղափարներ ունեցող ասպիրանտների ու երիտասարդ հետազոտողների համար, որոնք ցանկանում են առևտրայնացնել իրենց ստեղծած գիտական արդյունքները»։

  • Կիսվել: