կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 78.8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 78.8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024 թվականի հունվարին կազմել է 2 մլրդ 145.7 մլն դոլար՝ 78.8 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը: Այդ մասին հայտնում է Վիճակագրական կոմիտեն:

Ազգային արժույթով այն կազմել է 868.8 մլրդ դրամ: Նախորդ տարվա հունվարի համեմատ աճը կազմել է 78.8 տոկոս: Սակայն, դեկտեմբերի համեմատ նվազել է 24.1 տոկոսով:

Արտահանման ծավալը 2023-ի հունվարի համեմատ աճել է 2.1 անգամ՝ հասնելով 934.1 մլն դոլարի կամ 378.2 մլրդ դրամի: 2023 թվականի դեկտեմբերի համեմատ արտահանումը նվազել է 36.1 տոկոսով:

Այս տարվա հունվարին Հայաստան ներկրված ապրանքների ծավալը 61.4 տոկոսով գերազանցել է 2023-ի առաջին ամսվա ցուցանիշը՝ կազմելով 1 մլրդ 211.6 մլն դոլար կամ 490.6 մլրդ դրամ: Նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ ներմուծման ծավալը նվազել է 11.2 տոկոսով:

2024-ի հունվարին դրամի փոխարժեքը ներկայացված է ԱՄՆ 1 դոլարի դիմաց 404.96 դրամի հաշվարկով: 2023-ի հունվարին դոլարի նկատմամբ դրամի միջին փոխարժեքը կազմել է 395.76, իսկ դեկտեմբերին՝ 404.45 դրամ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: