շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հայաստանի արտահանումը ԵՏՄ երկրներ 2022 թվականին աճել է 2,8 անգամ

Հայաստանի արտահանումը ԵՏՄ երկրներ 2022 թվականին աճել է 2,8 անգամ

ԵՏՄ ապրանքների փոխադարձ առեւտրի ծավալը, ըստ Եվրասիական զարգացման բանկի տվյալների, պատմական ռեկորդ է սահմանել։

2022 թվականին Հայաստանից դեպի ԵՏՄ երկրներ արտահանման ծավալն աճել է 2,8 անգամ, հայտնում է Եվրասիական զարգացման բանկի մամուլի ծառայությունը։ 

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ԵՏՄ փոխադարձ առեւտուրը 2022 թվականին հասել է առավելագույն արժեքի եւ, բանկի վերլուծաբանների գնահատմամբ, կազմել է 80,6 մլրդ դոլար (10,3 տոկոս աճ)։

Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղըզստանը ԵՏՄ արտահանման ծավալներն ավելացրել են 9,8 մլրդ դոլարով (1,4 անգամ), որից Ռուսաստան՝ 9,5 մլրդ դոլարով։

Այսպես, Հայաստանի արտահանումը ԵՏՄ աճել է 1,6 մլրդ դոլարով (2,8 անգամ), Բելառուսինը՝ 5,6 մլրդ դոլարով (1,3 անգամ), Ղազախստանինը՝ 1,9 մլրդ դոլարով (1,2 անգամ), Ղրղըզստանինը ՝ 646 մլն դոլարով (1,8 անգամ)։

ԵՏՄ շուկայի նշանակությունը Հայաստանի եւ Ղրղըզստանի համար զգալիորեն աճել է։ Միության երկրների մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր արտահանման մեջ աճել է 29,3 տոկոսից մինչեւ 46,8 տոկոս, Ղրղըզստանում՝ 28,8 տոկոսից մինչեւ 65,8 տոկոս։  

  • Կիսվել: