հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Հայ-ռուսական երիտասարդական համաժողով՝ Գավառում

Հայ-ռուսական երիտասարդական համաժողով՝ Գավառում

 ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառում տեղի է ունեցել  հայ-ռուսական երիտասարդական համաժողով։

Ինչպես տեղեկացանք Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, համաժողովի բացման արարողությանը ելույթներով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետ Զառա Ասլանյանը, ՌԴ Գիտության և բարձրագույն կրթության նախարարության պետական երիտասարդական քաղաքականության և դաստիարակչական գործունեության դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Պակրովսկին, ՀՀ-ում ՌԴ դեսպանի կցորդ Դենիս Նազարովը և Գավառի համայնքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի պատասխանատու Նարեկ Մուրադյանը։

Երկու օրերի ընթացքում համաժողովին մասնակից ուսանողները, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները և երիտասարդ առաջնորդները տարբեր թեմաներով անցկացրել են քննարկումներ, մասնակցել էքսկուրսիաների, ծանոթացել Հայաստանի, մասնավորապես Գավառի խոհանոցին, իրականացրել միջմշակութային ճանաչողական այցեր:

  • Կիսվել: