Հայ քաղաքագետը Ուշակովի, Սերգեյ Լավրովի մասնակցությամբ ներկայացրել է տարածաշրջանում ստեղծված վիճակը
«Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ համահիմնադիր Սերգեյ Մելքոնյանը Մոսկվայում մասնակցել է «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային գիտափորձագիտական 10-րդ հոբելյանական ֆորումին։
Միջոցառմանը մասնակցել են ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք, ռուսական և միջազգային փորձագիտական համայնքի առաջատար ներկայացուցիչներ։
Ս․ Մելքոնյանը ելույթ է ունեցել «Տարածաշրջանային և արտատարածաշրջանային խաղացողների դերը Հարավային Կովկասում նոր դասավորության ձևավորման գործում» թեմայով։