երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հայ հիմնադիր ունեցող Britive-ը 20,5 միլիոն դոլարի ներդրում է ստացել

Հայ հիմնադիր ունեցող Britive-ը 20,5 միլիոն դոլարի ներդրում է ստացել

 Հայ հիմնադիր ունեցող Britive ընկերությունը հայտարարել է 20,5 միլիոն դոլար Series B ներդրման մասին՝ Pelion Venture Partners-ի գլխավորությամբ։

Գործարքին մասնակցել են նաև Liberty Global Ventures, Crosslink Capital և One Way Ventures վենչուրայի ֆոնդերը:

Britive-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Արտյոմ Պողոսյանի խոսքով՝ այն ուղղվելու է հաճախորդների հաջողությունների, մարքեթինգի և վաճառքների, ինչպես նաև պրոդուկտի զարգացմանը։

Britive-ը ամպային տեխնոլոգիաների անվտանգության լուծում է տրամադրում խոշոր և միջին ձեռնարկություններին՝ առողջապահության, ավտոմոբիլային, առևտրի, մեդիայի և այլ ոլորտներում։

  • Կիսվել: