ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հավանություն է տրվել «ՀՀ Կառավարության և «Գազպրոմի» միջև ՀՀ-ի համար բնական գազի գնի ձևավորման կարգի մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը

Հավանություն է տրվել «ՀՀ Կառավարության և «Գազպրոմի» միջև ՀՀ-ի համար բնական գազի գնի ձևավորման կարգի մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ Կառավարության և «Գազպրոմ» հրապարակային բաժնետիրական ընկերության միջև 2019-2022 թվականներին ՀՀ համար բնական գազի գնի ձևավորման կարգի մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը:

Ստորագրմանը նախապատրաստվող արձանագրության նախագծով ՌԴ-ից առաքվող բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ սահմանվում է 165 ԱՄՆ դոլար՝ 1 հազար խորանարդ մետրի համար (բազային ցածր ջերմունակության 7900 կկալ/խմ համար)։

Արձանագրությունում նշված գինը և Հայաստանի Հանրապետության համար բնական գազի գնագոյացման կարգը ամրագրվում են «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև համապատասխան պայմանագրում։

  • Կիսվել: