ուրբաթ, փետրվար 23
23 / 2 / 2024
Սևանա լճում սիգի որսի թույլատրելի առավել քանակությունը սահմանվել է 257 տոննա

Սևանա լճում սիգի որսի թույլատրելի առավել քանակությունը սահմանվել է 257 տոննա

Շրջակա միջավայրի նախարարությունը կթույլատրի 2024 թվականին իրականացնել Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս: Այս մասին հայտնում են նախարարությունից:

Կառավարության որոշմամբ հաստատվել են Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակները և ժամանակահատվածը։

Ձկնորսության թույլատրելի առավել քանակությունը 2024 թվականի որսաշրջանի համար սահմանվել է 257 տոննա:

  • Կիսվել: