կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հաստատվել է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների պաշտոնական ներկայացուցիչների կողմից ՀՀ ներմուծվող տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջները

Հաստատվել է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների պաշտոնական ներկայացուցիչների կողմից ՀՀ ներմուծվող տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջները

ՀՀ Կառավարությունը  2022 թ․ դեկտեմբերի 1-ի  N 1872-Ն որոշմամբ  հաստատել է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների (երրորդ երկրներ)  անվավոր տրանսպորտային միջոցներ արտադրողների պաշտոնական ներկայացուցիչների կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (ներմուծված), ՀՀ-ում արտադրված, ՀՀ-ում շրջանառության մեջ դրվող անվավոր տրանսպորտային միջոցներին (այսուհետ՝ տրանսպորտային միջոց) ներկայացվող պահանջները և դրանց համապատասխանության գնահատման կանոնները։

Ինչպես հայտնում են ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնից, ներմուծված տրանսպորտային միջոցների ռեեստրի ձևավորման ու վարման գործընթացն ապահովելու է «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն, իսկ տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը  վերապահվել է  ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին։

Կանոններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:

  • Կիսվել: