հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հաստատվել է Առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը

Հաստատվել է Առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին:  

Որոշման համաձայն՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ է նշանակվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալը, հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար՝ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետը: 

 

  • Կիսվել: