Հարցի քննարկումը հետաձգվել է
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 5-ի նիստի օրակարգում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացում նախատեսող օրենքի նախագիծն էր:
Հարցի քննարկումը հետաձգվել է զեկուցողի՝ Հայաստանում չլինելու հանգամանքով պայմանավորված: