շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քաղաքում եթե էլեկտրամատակարարումը ընդհատվել է 4 ժամից ավելի, սպառողներին վճարվում է մինչեւ 2500 դրամի տույժ. ՀԾԿՀ

Քաղաքում եթե էլեկտրամատակարարումը ընդհատվել է 4 ժամից ավելի, սպառողներին վճարվում է մինչեւ 2500 դրամի տույժ. ՀԾԿՀ

Էլեկտրամատակարարման վթարային ընդհատման և դրա վերականգնման ժամկետների խախտման դեպքում սպառողներին վճարվող տույժերի վերաբերյալ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնում է հետևյալը.
 
«Սպառողի էլեկտրամատակարարման վթարային ընդհատման դեպքում ՀԷՑ ՓԲԸ-ն այն պարտավոր է վերականգնել ընդհատման պահից ոչ ուշ, քան`
 
քաղաքային համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում` 4 ժամում.
 
գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում` 8 ժամում.
 
քաղաքային և գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմաններից դուրս` 12 ժամում:
 
ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
 
• Բաշխողը վճարում է տույժ՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամը։
 
Բաշխողը տույժ չի վճարում, եթե խախտումը հետևանք է ֆորս մաժորի»։

Կարող է լինել տեքստ գծապատկեր

  • Կիսվել: