երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հանդիպում՝ նվիրված ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կորպորացիաներին ֆինանսական աջակցության տրամադրմանը

Հանդիպում՝ նվիրված ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կորպորացիաներին ֆինանսական աջակցության տրամադրմանը

Հունվարի 12-ին՝ ժամը 11-ին, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում կկազմակերպվի հանդիպում գործարարների և կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կորպորացիաներին ֆինանսական աջակցության տրամադրման վերաբերյալ ելույթով հանդես կգա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (Նախարար) Արտակ Քամալյանը։

Հրավիրվում են բոլոր շահագրգիռ կազմակերպություններն ու ընկերությունները:

Հարցերի դեպքում զանգահարել Արդյունաբերության քաղաքականության վարչություն, հեռ․՝ 011 597 146։

  • Կիսվել: