կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հանդիպում Էկոնոմիկայի նախարարությունում՝ գործարարների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Հանդիպում Էկոնոմիկայի նախարարությունում՝ գործարարների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունվարի 12-ին կայացել է հանդիպում գործարարների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպմանը մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, այլ պաշտոնյաներ։

Հանդիպման ընթացքում Արտակ Քամալյանը ներկայացրել է ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կորպորացիաներին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմը, նախագծերի ընտրության կարգն ու չափորոշիչները, փոխառուներին և ֆինանսական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, մասնակցության հայտ ներկայացնելու, ինչպես նաև կոոպերացիոն նախագծերի իրականացման նկատմամբ վերահսկողության և հաշվետվողականության ընթացակարգերը։

  • Կիսվել: