շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հանդիպել են Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունն իրականացնող իրանական և տեխհսկող խորվաթական ընկերության ներկայացուցիչները

Հանդիպել են Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունն իրականացնող իրանական և տեխհսկող խորվաթական ընկերության ներկայացուցիչները

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարության աշխատանքների ձեռքբերման մրցույթը շահած իրանական "Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana" ՀՁ-ի‚ ինչպես նաև խորվաթական Institute IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering կազմակերպության (տեխհսկող) ներկայացուցիչների հետ։ 

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը և Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման ծրագրի ղեկավար Կարեն Բադալյանը շինարարի և տեխհսկողի հետ քննարկել են հնարավորինս սեղմ ժամկետում շինարարական աշխատանքների մեկնարկման հետ կապված հարցեր։ Կողմերն անդրադարձել են շինարարական բազայի‚ շինհրապարակի նախապատրաստման‚ սարքավորումների‚ անձնակազմի մոբիլիզացման‚ Իրանից Հայաստան շինտեխնիկայի ներկման ու բազմաթիվ այլ հարցերի։

  • Կիսվել: