ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Համայնքների խոշորացումը արել ենք ու կանենք երկու մոդելով». վարչապետ

«Համայնքների խոշորացումը արել ենք ու կանենք երկու մոդելով». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է համայնքների խոշորացման ծրագրերին․

«Ընտրությունները համամասնական դարձնելով՝ ուզում ենք, որ քաղաքացիները ավելի շատ մասնակցություն ունենան համայնքների կառավարմանը»,- ասել է նա։ 

Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ համայնքների խոշորացումը արվել է 2 մոդելով. «Առաջին մոդելը կիրառվել է Տավուշում․ բոլոր նախկին շրջանները դարձել են մեկ խոշորացված համայնք: Երկրորդը կիրառվել է Գորիսի նախկին շրջանի պարագայում. հիմա ունենք Գորիս, Տեղ, Տաթև խոշորացված համայնք»,- նշել է նա:

  • Կիսվել: