Համաշխարհային տնտեսական աճի տեմպերի կտրուկ անկում է սպասում. ԵԱՏՄ նիստում Ղրղզստանի վարչապետը մի շարք առաջարկներ է արել
Համաշխարհային տնտեսության աճի տեմպի կտրուկ անկում և ռեցեսիա է սպասվում հետագա տարիներին։ Երևանում տեղի ունեցող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի լայն կազմով հանդիպմանն այս մասին ասաց Եվրասիական տնտեսական միությունում նախագահող Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը։
Ղրղզստանի վարչապետը բարձր մակարդակի աշխատանքային խմբին առաջարկել է ԵԱՏՄ երկրների տնտեսությունների կայունության բարձրացման համար անցկացնել տնտեսական կոնյուկտուրայի մոնիթորինգ՝ համաշխարհային և տարածաշրջանային մակարդակներում, և անհրաժեշտության դեպքում առաջարկել միջոցառումների հակաճգնաժամային փաթեթ:
«Իսկ դրանք պարենային և հումքային խմբի ապրանքներ են ՝ սննդամթերքի արտադրության համար, թեթեւ արդյունաբերության, դեղագործական արտադրանք, մեքենաշինություն եւ այլ ապրանքներ։ Բիզնեսին աջակցելու նպատակով մեղմացվել են Միության մի շարք տեխնիկական կանոնակարգերի պահանջները», - ասել է Ժապարովը։