ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Համակարգային  կոռուպցիան, որը երկիրը տարել էր կործանման և անդունդի, չկա ընդհանրապես․ Վահագն Խաչատուրյան

Համակարգային կոռուպցիան, որը երկիրը տարել էր կործանման և անդունդի, չկա ընդհանրապես․ Վահագն Խաչատուրյան

Ես համոզված եմ, որ այն, ինչ արվում է, արվում է իսկապես անվտանգությունից ելնելով և գործող կարգերի համաձայն։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե նախագահ դառնալուց հետո օգտվելու է նախաձեռնված հնարավորություններից, մեքենաներից և այլն, ասաց բարձր տեխնոլոգիաների նախարար, ՀՀ նախագահի՝ իշխանության թեկնածու Վահագն Խաչատուրյանը։

ՀՀ նախագահը պարտավոր է իշխանության թևերի հավասարակշռությունը պահել։ Հարցին, թե ընդդիմության հետ կառուցողական մթնոլորտ ստեղծելու փորձեր անելու է, նա ասաց, որ դա ինքնանպատակ չպետք է լինի, եթե կարիքն առաջանա, իհարկե, կանի։

 Իսկ պաշտոնաթող նախագահների հետ պատրաստվում է հանդիպում ունենալ, նա ասաց, որ այդ մասին չի մտածել, եթե զգա կարիքը կա, կարող է փորձել։ «Այսօր այս իրավիճակի համար ես պատասխանատվություն եմ կրում, որովհետև ես կառավարության անդամ են։ Մենք էլ ենք ասում, որ իդեալական պայմաններ չենք ստեղծվել ՀՀ քաղաքացիների համար, մենք ինքներս լավ հասկանում ենք, որ անելիքներ շատ կան, պարզապես ժամանակի խնդիր կա»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է նախկինում արված իր որակմանը կառավարության կադրերի մասին, որ լավ է, որ նոր կադրերն անփորձ և երիտասարդ  են և կոռուպցիայի մեջ թաթախված չեն և հարցին, թե արդյոք երկրի այս վիճակը տեսնելով չի փոշմանել իր գնահատականի համար, նախագահի թեկնածուն ասաց, որ այս վիճակն անփորձ կառավարիչների պատճառով չի եղել, այլ քովիդի և այլ հանգամանքների պատճառով։

«Ես անփորձ կառավարիչներին չեմ էլ փորձի մեղադրել, դրանք լրիվ այլ հանգամանքներ են։  Ընդհակառակը այդ անփորձ կառավարիչներին միանալով՝ ես համոզվեցի, որ շատ ճիշտ գնահատական եմ տվել և ամենակարևոր հանգամանքը, որ կոռուպցիան երկիրը տարել էր կործանման և անդունդի, չկա ընդհանրապես, իսպառ է վերացվել է»,–ասաց նա և պարզաբանեց, որ նկատի ունի համակարգային կոռուպցիան։

  • Կիսվել: