հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Համագործակցության հուշագիր՝ «Ագրո Հոլդինգ» և «Քարֆուր Հայաստան» ընկերությունների միջև (լուսանկարներ)

Համագործակցության հուշագիր՝ «Ագրո Հոլդինգ» և «Քարֆուր Հայաստան» ընկերությունների միջև (լուսանկարներ)

Մայիսի 10-ին «Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի»` ի դեմս նորընտիր նախագահ Տիգրան Առաքելյանի նախաձեռնությամբ «Քարֆուր Հայաստան» սուպերմարկետում տեղի ունեցավ հուշագրի կնքում՝ «Ագրո Հոլդինգ» և «Մաջիդ Ալ Ֆութաիմ գրուպ, Քարֆուր Հայաստան» ընկերությունների միջև:

Այսպիսով սկիզբ դնելով Հայաստանում գյուղական համայնքների շենացման միջազգային-համահայկական ծրագրին, որի արդյունքում շեշտակի աճելու են Հայաստանից դեպի Եվրոպա արտահանման ծավալները, ինչպես նաև Հայաստանի համայնքներում ստեղծվելու են հազարավոր նոր աշխատատեղեր։

Ագրո Հոլդինգ ընկերության նպատակն է գյուղատնտեսական ութ բիզնեսի ստեղծման և կայուն զարգացման շնորհիվ ապահովել գյուղի բնակչի բարեկեցիկ առօրյան՝ դառնալով սեփականատեր իր իսկ ստեղծած ու մշակած տնտեսությունում, միևնույն ժամանակ աշխատատեղով ապահովելով մեծ թվով բնակչության:

Երեք ընկերությունների միջև կնքված համագործակցության հուշագիրը նպատակ ունի աջակցել տեղի արտադրողին, ստանալ բարձրորակ գյուղմթերք, ինչպես նաև հայ արտադրողի համար ստեղծել հնարավորություն բարիքը սպառել տեղի շուկայում և միաժամանակ արտահանել արտերկիր:

Ինչպես նշվեց՝ Արգրոհոլդինգը տնտեսության մի քանի ճյուղերի համագործակցություն է՝ անասնապահություն, գոմաղբի վերամշակում, հոդրոպոնիկայի եղանակով անասնակերի արտադրություն, արևային էներգիայի, գյուղմթերքի՝ կաթի, պանրի, մսամթերքի արտադրություն, սառեցում և այլն:

Ագրո Հոլդինգի նոր տեխնոլոգիաներով գոմերն այսօր արդեն մեծ հետաքրքրություն են առաջացրել ինչպես սփյուռքահայ, այնպես էլ արտասահմանցի ներդրողների շրջանում, որոնցից յուրաքանչյուրը, հավատալով նոր տեխնոլոգիաներով գյուղատնտեսության իրականացմանը, պատրաստ է կատարել ներդրում և նույնիսկ կիսվել սեփական փորձառությամբ ու գաղափարներով:

Ինչպես նշում է «Ագրո Հոլդինգ» նախագծի հեղինակ Հրայր Հակոբյանը, այսօր ձեռք բերելով ակցիաներ, ընդամենը հինգ տարի հետո կա հնարավորություն լինելու հայրենիքում տնտեսության սեփականատեր և ունենալ ավելի մեծ եկամուտ, քան հնարավոր ...

 

 

  • Կիսվել: