ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Համագործակցության հեռանկարներ Ճապոնիայի հետ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում

Համագործակցության հեռանկարներ Ճապոնիայի հետ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը 3 երկրում՝ Հայաստան, Պակիստան և Շրի Լանկա, իրականացրել է ուսումնասիրություն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում՝ պարզելու տվյալ երկրներում ոլորտի առկա վիճակն ու զարգացման հեռանկարները։

Ուսումնասիրության արդյունքում յուրաքանչյուր երկրի համար, այդ թվում՝ նաև Հայաստանի, պատրաստվել է տեսանյութ, որտեղ Հայաստանը ներկայացվում է որպես առաջատար ՏՀՏ երկիր, որն ունի գիտահետազոտական և մարդկային ստեղծարար մեծ ներուժ։ Տեսանյութում նաև խոսվում է Խորհրդային Միությունից մինչ այսօր ոլորտում գրանցած հաջողությունների մասին, ներկայացվում է հայկական տեխնոլոգիական ընկերությունների հաջողության պատմությունները։

Տեսանյութը նպատակ ունի ճապոնական ընկերությունների ուշադրությունը հրավիրել Հայաստանի վրա՝ տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հեռանկարներ ուրվագծելու համար։

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) պետական կառույց է, որի նպատակն է աջակցել զարգացող երկրներում տնտեսական ու սոցիալական աճին, ինչպես նաև խթանել միջազգային համագործակցությունը՝ կիսվելով գիտելիքներով ու փորձառությամբ:

  • Կիսվել: