երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հակոբ Սիմիդյանն ընդունել է Անտառային դաշինքի անդամներին

Հակոբ Սիմիդյանն ընդունել է Անտառային դաշինքի անդամներին

Հանդիպմանը մասնակցել է Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը և նախարարության Անտառային քաղաքականության վարչության պետ Արթուր Պետրոսյանը։
Հանդիպմանը քննարկվել են անտառների վերականգնման աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեությանն առնչվող հարցեր, ընդգծվել է խնդիրների շրջանակը, որոնց պետք է համատեղ աշխատանքի միջոցով լուծումներ գտնել։

Հանդիպման ընթացքում նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերներին է ներկայացրել վերջին շրջանում անտառվերականգնման և անտառպատման ոլորտում ընթացիկ աշխատանքերը, խոսել գույքագրված խնդիրներից։

Քննարկվել են աշնանային ծառատունկին ընդառաջ ծառատունկի համար գույքագրման աշխատանքները, անդրադարձ է կատարվել համայնքներին պատկանող և նրա կողմից կառավարվող հողերի և դրանց նպատակային նշանակության փոփոխությանն առնչվող հարցերի։

Կողմերը ևս մեկ անգամ վերաստատել են անտառների պահպանման, պաշտպանության, կայուն կառավարման և վերականգնման վերաբերյալ իրենց հանձնառությունը և ջանքերի միավորման անհրաժեշտությունը։

 

 

  • Կիսվել: