Հաջորդ տարվա պետբյուջեն հիմնված է չորս առաջնահերթությունների վրա. ՀՀ փոխվարչապետ
Հայաստանի հաջորդ տարվա պետական բյուջեն հիմնված է չորս առաջնահերթությունների վրա: ԱԺ-ում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանն իր ելույթում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Փոխվարչապետը ներկայացրեց միջազգային զարգացման գործընկերների հետ տարվող աշխատանքները՝ կնքված կամ կնքման փուլում գտնվող համակարգային ծրագրերի շրջանակներում, որոնցով նախատեսված առանցքային բարեփոխումներն ուղղակի ազդեցություն կունենան բյուջետային գործընթացների, 2023 թ պետբյուջեի կատարման վրա:
Ծրագրի շրջանակում առանձնակի կարևորվում է եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրումը և անկանխիկ վճարումներով գործարքների շարունակական խթանումը:
Ըստ փոխվարչապետի՝ անցնող տարում Կառավարությունն ընդլայնել է համագործակցությունը նաև Համաշխարհային բանկի հետ: Համագործակցության այս փուլը հիմնականում կենտրոնացած է կրթության և առողջապահության ոլորտների վրա: Համաշխարհային բանկի հետ 2022 թ. ստորագրված Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում 22 և 6 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիրը նպատակ ունի ընդլայնելու նախորդ կրթության բարելավում վարկային ծրագրի ուղղությունները: Բանկի հետ շարունակվում են աշխատաքները նաև առողջապահության ոլորտում՝ առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման ուղղությամբ: