հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հաջորդ տարում պետական ծառայողների աշխատավարձերը կավելանան․ Տիգրան Խաչատրյան

Հաջորդ տարում պետական ծառայողների աշխատավարձերը կավելանան․ Տիգրան Խաչատրյան

«2023 թվականին կավելանան պետական ծառայողների աշխատավարձերը»,- Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Դա տեղի կունենա նվազագույն աշխատավարձի փոխկապակցված բազային աշխատավարձի չափը բարձրացնելու և ներկայում սահմանված 66,1 հազար դրամը 83,2 հազար դրամ սահմանելու արդյունքում։ Նշված նպատակով բյուջետային հատկացումները 2023 թվականին ավելացվել են 21 միլիարդ դրամով»,- ասաց Խաչատրյանը։ 

 

  • Կիսվել: