ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հաջորդ շաբաթ պարզ կդառնա՝ արդյոք ապրանքների թանկացումն օբյեկտի՞վ է, թե՞ ոչ. Գևորգյան

Հաջորդ շաբաթ պարզ կդառնա՝ արդյոք ապրանքների թանկացումն օբյեկտի՞վ է, թե՞ ոչ. Գևորգյան

Ձեթի, կարագի, ալյուրի և բենզինի շուկաներն այժմ ուսումնասիրվում են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

Նա նշեց, որ հաջորդ շաբաթ արդեն պարզ կդառնա՝ արդյոք այդ ապրանքների թանկացումն օբյեկտի՞վ է, թե՞ ոչ։

Գևորգյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Արևածաղկի և եգիպտացորենի շուկան թանկացել է: Քովիդի պատճառով Ռուսաստանում պահեստավորման խնդիրներ են տեղի ունեցել, և կոնկրետ այդ ապրանքների մասով կտանք հրապարակում, ցույց կտանք գների փոփոխությունը:

Եթե տեղի ունեցավ անհամաչափ բարձրացում, բնականաբար, կհրապարակենք: Ես այս պահին ոչ մի համաչափության մասին չեմ խոսում, որովհետև դեռևս հրապարակում չենք արել, ուսումնասիրությունն այս պահին շարունակվում է՛՛:

 

  • Կիսվել: